Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Նույնասեռականներին հայերը չեն հանդուրժում

Նույնասեռականներին հայերը չեն հանդուրժում

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունն ու «Սոցիոսկոպ» ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնը «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակությամբ Երևանում, Գյումրիում և Վանաձորում 1156 մարդկանց շրջանում հարցումներ են անցկացրել, պարզելու՝ ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց հանդեպ հայ հանրության վերաբերմունքը։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացվեցին հարցման արդյունքները։

Ըստ այդմ՝ հարցվածների 18.6 %-ը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալը դիտարկում է որպես հիվանդություն, 12,7 %-ը` արևմտյան երկրների բացասական ազդեցության հետևանք, 10,8 %-ը` դաստիարակության արդյունք, 9,9 %-ը` համացանցով շփման արդյունք, 9,7 %-ն այն համարել է ձեռքբերովի, 8,7 %-ն այն կապել է հորմոնների և քրոմոսոմների թվի հետ։ ԼԳԲՏ անձանց մասին առավել տեղեկացված են 18-29 տարեկանները` հարցվածների 38,1 %-ը: 27,4 %-ը վիրավորանքներով ու հայհոյանքներով, 17,7 %-ը անձնային բացասական պիտակներով է բնութագրել ԼԳԲՏ անձանց: Միայն 11,5 տոկոսն է հանդուրժող, 2,9 %-ը կարեկցում է նրանց։

Հարցվածների 72, 1 %-ը պատրաստ չէ շփվել ԼԳԲՏ անձանց հետ։ 10,9 %-ն անհանգստանում է, թե ինչ կմտածի շրջապատն իր մասին։ 6,4 %-ը կարծում է, որ ԼԳԲՏ անձ լինելը դատապարտելի է։ 78,1 %-ը չի շփվի ընկերոջ հետ, եթե իմանա, որ նա ԼԳԲՏ է:

66,9 %-ի համար ԼԳԲՏ անձիք պետք է դատապարտվեն հասարակության կողմից:

Հարցին, թե ինչպես կվարվեք, եթե տեսնեք, որ բռնության են ենթարկվում նույնասեռական կին կամ տղամարդ, մեծամասնությունը պատասխանել է`երկուսի դեպքում էլ անտարբեր կանցնեն, սակայն կմտածեն, որ սխալ են վարվում: Նման իրավիճակներում նույնասեռական կնոջն ավելի շատ են հակված օգնելու (28.9 %), քան տղամարդուն (15.2 %)։

Կին նույնասեռականին բռնության ենթարկելու դեպքում` իրավապահ մարմինների օգնությանը պատրաստ են դիմել հարցվողների 12.4 %-ը, տղամարդ նույնասեռականի դեպքում` 13 %-ը:

Նշենք նաև, որ հարցվածների մեծ մասը կանայք են:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ